Ժամանակակից տեխնոլոգիաներ՝ Ձեր բիզնեսի զարգացման համար։

Մենք նախագծում և իրականացնում ենք բարձր արդյունավետությամբ eCommerce կայքեր՝ լիովին հարմարեցված Ձեր բիզնեսի կարիքներին։ Ապրանքների հստակ ներկայացումից մինչև անվտանգ և վստահելի վճարային համակարգեր՝ մեր լուծումները ուղղված են օգտագործման հարմարավետությանն ու Ձեր բիզնեսի կայուն աճին։

Անհատական բջջային հավելվածներ iOS և Android համակարգերի համար՝ լիովին համակցված Ձեր eCommerce համակարգի հետ։ Մեր լուծումները բարձրացնում են հաճախորդների ներգրավվածությունն ու դարձնում գնումների գործընթացը ավելի հարմար և հասանելի։

Ավելի հարմար և արդյունավետ դարձրեք ձեր աշխատանքը՝ ինտեգրելով ձեր օնլայն խանութը անհրաժեշտ երրորդ կողմի գործիքների հետ։ CRM և ERP համակարգերից մինչև մարքեթինգային ավտոմատացման պլատֆորմներ՝ մենք ապահովում ենք սահուն կապ և բարձր արդյունավետություն։
Մինչև 500 ապրանքատեսակ
Հարմար է փոքր բիզնեսների համար։
Այս փաթեթն առաջարկում է պարզեցված eCommerce պլատֆորմ, որը հարմարեցված է սահմանափակ ապրանքատեսակների առավել արդյունավետ ցուցադրման համար։
500 – 5,000 ապրանքատեսակ
Հարմար է աճող բիզնեսների համար։
Նախատեսված է աճող բիզնեսների համար՝ առաջադեմ ֆունկցիոնալությամբ և լայն ապրանքատեսակների կառավարման հնարավորությամբ։
5,000–30,000 ապրանքատեսակ
Հարմար է մեծածավալ բիզնեսների համար։
Այս փաթեթը թույլ է տալիս արդյունավետ կառավարել լայն ապրանքային խմբեր՝ առաջադեմ գործիքների միջոցով, որոնք ապահովում են սահուն աշխատանք և հաճախորդների բարձր ներգրավվածություն։
30,000-ից ավելի ապրանքատեսակ
Հարմար է մեծ կորպորատիվ բիզնեսների համար։ Այս փաթեթը հնարավորություն է տալիս արդյունավետորեն կառավարել հսկայական ապրանքային խմբեր՝ ապահովելով բարձր կատարողականություն և արագ, հարմարավետ առցանց գնումների փորձ հաճախորդների համար։
2019 թվականին փոքր, բայց նվիրված թիմ ենք ստեղծել՝ մեկ հստակ նպատակով. օգնել բիզնեսներին աճել տեխնոլոգիաների միջոցով: Տարիների ընթացքում խորացրինք մեր փորձառությունը eCommerce ոլորտում և դարձանք վստահելի գործընկեր տարբեր ոլորտների ընկերությունների համար: Մեր հաջողության գաղտնիքը՝ անհատական մոտեցումն է և յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին հարմարեցված լուծումները:
Ինչու է eCommerce-ը կարևոր
Այսօրվա մրցակից թվային աշխարհում առցանց խանութները պահանջում են ամուր և բազմաֆունկցիոնալ հարթակներ: EveryDayIT-ում մենք ստեղծում ենք լուծումներ, որոնք պարզեցնում և օպտիմալացնում են օնլայն վաճառքի ողջ գործընթացը՝ օգնելով Ձեր բիզնեսին զարգանալ:
Մենք համոզված ենք, որ արդյունավետ առցանց խանութը պետք է անխափան կերպով ինտեգրվի ընկերության մյուս ծրագրային համակարգերի հետ: Սա հենց այն հիմքն է, որի վրա կառուցվում է գործառնական արդյունավետությունը և երկարաժամկետ հաջողությունը:
Product Owner
Project Manager
QA Specialist
Digital Marketing and Project Manager
Seo Specialist
IT Technical Lead
Full-Stack Developer
Մշակել և ամբողջությամբ կառավարում ենք Jur.am eCommerce պլատֆորմը՝ ապահովելով հարմար և անխափան գնումների հարթակ։ Մեր աշխատանքը ներառում է ամբողջական ինտեգրացիա հաճախորդի CRM և պահեստային համակարգերի հետ, ինչը թույլ է տալիս ապահովել սահուն բիզնես գործընթացներ և ապրանքների արդյունավետ կառավարում։ Կայքի ստեղծումից բացի, իրականացնում ենք կայքի ծառայությունների սպասարկումը՝ ներառյալ հոսթինգը, էլ․ փոստի համակարգերը և շարունակական կարգավորումները՝ պահպանելու առավելագույն կատարողականությունն ու վստահելիությունը։
Մշակել ենք Carrefour.am պաշտոնական առցանց հարթակը Հայաստանում՝ ստեղծելով հարմար և անվտանգ գնումների միջավայր հաճախորդների համար: Մեր լուծումը ներառում է ամբողջական վճարային համակարգերի ինտեգրացիա, OTP (միանգամյա գաղտնաբառ) անվտանգության համակարգ, 1C հաշվապահական ծրագրի հետ անխափան կապ, ինչպես նաև կուտակային համակարգի ինտեգրացիա։ Կայքի թողարկումից հետո շարունակում ենք մատուցել տեխնիկական սպասարկում՝ մշտապես զարգացնելով հարթակը և լրացնելով այն նոր ֆունկցիոնալ լուծումներով:
Արտադրանքի դասակարգման և ցուցադրման ֆունկցիոնալության բարելավումներ Babolatarmenia.am հայկական մասնաճյուղի համար։
Idram և VPos վճարային համակարգերի ինտեգրացիա՝ Tuttocapsule.am իտալական հայկական մասնաճյուղի կայքի համար։
Ինտերակտիվ գործարար առաջարկների ստեղծման գործիք՝ ավտոմատացված գնային հաշվարկների համակարգի մշակմամբ և ամբողջական ադմինիստրատիվ աջակցությամբ՝ Nera Project-ի համար։
Առցանց նվիրատվությունների հնարավորություն մի քանի արժույթներով FPWC.am կայքում։
Set.am կայքի ընթացիկ սպասարկում։
©2026 EveryDayIT
Ձեր վստահելի գործընկերը բիզնեսի թվայնացման ճանապարհին